ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
«Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ):
Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Զինված ադրբեջանցիներն իջնում են Վերին Շորժայի արոտավայրերը, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով. ՄԻՊ
- Արավուսում զինված ադրբեջանցիները հարվածել և ձիուց վայր են գցել հովիվին, հափշտակել նրա բջջային հեռախոսը. ՄԻՊ
- Այս փաստերը պետք է հաշվի առնել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները