Մեղրեցի. Այս իշխանություններն ուղղակի չեն գիտակցում, թե ինչ են անում
«Հայաստան» դաշինքի առաջնորդների երկրորդ կանգառը Սյունիքում Մեղրի քաղաքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ավարտից հետո Panorama.am-ը զրուցել է Մեղրի քաղաքի բնակիչ, վիրաբույժ Արմեն Օհանջանյանի հետ, որ որոշել է քվեարկել 24 քվեաթերթիկում գտնվող «Հայաստան»-ի օգտին։
Panorama.am-Ինչո՞վ է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքին Ձեր ձայնը տալու որոշումը:
Արմեն Օհանջանյան-Այսպես ասեմ 2-1=1: Մենք տեսել ենք, թե ինչ էր ժառանգել անկախ Հայաստանը Խորհրդային Հայաստանից, և ինչ էր թողել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենից հետո, ժողովրդական խոսքով ասած՝ ամեն ինչ ցիրուցան էր արել, ողջ ունեցվածքը վատնել էր և ժողովրդին գցել էր ճգնաժամի մեջ:
Երբ Ռոբերտ Սեդրակիչը եկավ իշխանության, կառավարման առաջին իսկ տարիներին կարողացավ վերականգնել երկիրն այդ։ Վերականգնելն իր մոտ վատ չի ստացվել, հավատացե՛ք: Ես մեծ ցանկություն ունեմ, որ այդ ամենը գոնե կրկնվի նաև այսօր, և մենք կրկին այս ճգնաժամից դուրս գանք:
Panorama.am-Ի՞նչ ակնկալիքներ ունեք երկրորդ նախագահից Արցախի խնդրի կարգավորման հարցում:
Արմեն Օհանջանյան-Ես ինքս, ինչպես ասում են, յոթ պորտով արցախցի եմ, և ինձ համար շատ ցավալի է այս իրավիճակը: Ես Կարմիր Շուկայից եմ, իմ տունը վտանգված է: Ճիշտ է, ես չեմ կորցրել այն, բայց մտավախություն ունեմ, որ այս իշխանության օրոք այն կկորցնեմ: Սրանք ուղղակի չեն գիտակցում, թե ինչ են անում:
Panorama.am- Ռոբերտ Քոչարյանը Ձեր կարծիքով առաջընթաց կապահովի՞ խնդրի լուծման գործընթացում:
Արմեն Օհանջանյան-Երկրորդ նախագահն արդեն մեկ անգամ ապացուցեց իր հնարավորությունները, գրեթե համոզված եմ, որ այս անգամ էլ կհաջողի։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Դատարկ խոսող մարդու տեսակը չենք, ինչ ասում ենք, անելու ենք
- «Հայաստան» դաշինք. Մեր հաղթական արշավը սկսում ենք Ագարակից ու հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում
- Արմեն Գևորգյան. Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին