Չավուշօղլու. ԵՄ-ն կդառնա գլոբալ ուժ միայն այն բանից հետո, երբ Թուրքիան միանա դրան
Եվրամիության՝ գլոբալ ուժի վերափոխումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան անդամակցի դրան, և Անկարան դեռ դրան հասնելու հույս ունի: Այս կարծիքն է հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կիրակի օրը ֆրանսիական L'Opinion թերթում հրապարակված սյունակում, գրում է Tass-ը։
«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է պատանդ լինեն մի քանի համառ անդամ երկրների մաքսիմալիստական և ազգայնական հավակնությունների: ԵՄ-ն կդառնա գլոբալ ուժ միայն այն դեպքում, եթե Թուրքիան անդամակցի դրան», - գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
Նա շեշտել է, որ իր երկիրը շարունակում է «հավատարիմ մնալ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին և մտադիր է շարունակել «նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու պաշտպանությանը, որոնք կիսում է Ֆրանսիայի հետ»:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ֆրանսիան այդպիսով կդառնա «լոկոմոտիվ Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին» և «կնպաստի առաջընթացին, որն օգուտ կբերի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Փարիզի հետ երկկողմ հարաբերություններին»:
Նա խոստովանել է, որ վերջերս Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունները լարվածության սրացում են ապրել, բայց նշել, որ երկու պետությունների նախագահների միջև կապը «հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ամրապնդել կապերը»: Ըստ նրա, երկուշաբթի նախարարի այցը Փարիզ պետք է ընդգծի այդ նկրտումները:
«Մենք շատ հստակ կրկնում ենք, որ Թուրքիան երբեք չի ցանկացել խառնվել Ֆրանսիայի գործերին», - ասել է Չավուշօղլուն,ավելացնելով, որ Անկարան վճռականորեն աջակցում է թուրք միգրանտների ինտեգրմանը ֆրանսիական հասարակությանը:
«Բոլոր այս հարցերը կքննարկվեն դիվանագիտական ֆորումում, որը Անթալիայում կանցկացվի հունիսի 18-ից 20-ը «Նորարար դիվանագիտություն. Նոր դարաշրջան, նոր մոտեցումներ» օրակարգի շրջանակներում: Ես հրավիրեցի իմ գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանին այս հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն։
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ Արևելյան Միջերկրական ծովի իրադրության սրման ֆոնին: Փարիզը Անկարային մեղադրում է Լիբիա զենք մատակարարելու, ինչպես նաև Սիրիայից այնտեղ զինյալներին տեղափոխելու ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու մեջ:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտեց Թուրքիայի գործողությունները Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ՝ դրանք որակելով որպես այդ պետությունների ինքնիշխանության ոտնահարում: Դեկտեմբերին ԵՄ-ն որոշում կայացրեց ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա