Չավուշօղլուն կարծում է՝ Թուրքիան ու Ֆրանսիան կարող են աջակցել կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում մենք միասին կարող ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը: Այս կարծիքն է հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կիրակի օրը ֆրանսիական L'Opinion թերթում հրապարակված սյունակում, որը հրապարակվել է Չավուշօղլուի՝ Փարիզ այցին ընդառաջ։
«Պատմության գործիքավորումը և խեղաթյուրումը քաղաքական նպատակների համար երբեք չի լուծել վեճ կամ արդարություն չի բերել»,- գրել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ» գրել է, «եթե հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելու անհիմն պնդումները, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը»:
Չավուշօղլուն գրել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարվածության մի շրջան են անցել, ինչն անսովոր է երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին երկրների նախագահների միջև կապը հնարավորություն է տվել ամրապնդել կապերը:
«Իմ այցը Փարիզ արտացոլում է այս փոխադարձ ցանկությունը»,-գրել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Մակրոն
- Մակրոն․ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա