Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Կութ գյուղի հովվի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում. ՊՆ
- ՊՆ-ն հերքում է 40 հայ զինծառայողների կողմից սահմանը հատելու մասին ադրբեջանական լուրերը