Քաղաքական 12:15 07/06/2021 Հայաստան

Եթե Հայրենասեր ես, ձայնդ կտաս Հայաստան դաշինքին․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Եթե Հայրենասեր ես, ձայնդ կտաս Հայաստան դաշինքին

Անկախության հռչակումով սկսած և և պատերազմում պարտությամբ փակվում է Հայաստանի Հանրապետության 30 ամյա մի ցիկլ, որ թույլ է տալիս, հետադարձ հայացքով քննել ձեռքբերումներն ու ձախողումները։

Եվ եթե սիրում ես հայրենիքդ, ապա այդ սերը, հաղթահարելով եսասիրական մղումները, սև քարոզչության ազդեցությունը, կգնահատի այն գործիչներին, որոնք ձեռքբերումներ են ունեցել՝ և առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին։

Հունիսի 20֊ի Ազգային ժողովի ընտրությունները հայ ժողովրդի խայտառակությունն ՝է որ դեռ ընտրության հարց է դրել՝ մի կողմից քանդարար, աղետաբեր, դարավոր բնակավայրերը թշնամուն հանձնած, 5 հազար երիտասարդի գլուխ կերած  կապիտուլյանտի և մյուս կողմից էլ Արցախյան հաղթանակը կերտած, Հայաստանը թշվառությոյւնից ոտքի կանգնեցրած գործչի միջև։

Գնահատելու համար Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումները, նախ պետք է տեսնել թե ինչ վիճակում էր Հայաստանը մինչև նրա նախագահ դառնալը։

1990 թվին ՀՀՇ֊ն իշխանությունը վերցնելով, 8 տարում ուղղակի ամայեցրեց երկիրը՝ փոշիացնելով Սովետական Միությունից ստացած հարուստ ժառանգությունը ու աղքատացնելով երբեմնի բարեկեցիկ ապրող Սովետական Հայաստանի քաղաքացիներին։ Իշխանական կլանները ագահորեն նետվեցին սեփականաշնորհելու գործարանները, և ինչպես օրանգուտանը կվարվեր համակրագչի հետ, նրանք էլ արժեքավոր հաստոցներն ու սարքավորումները կտրտում ու որպես մետաղաջարդոն վաճառում էին։

ՄԱԿ֊ի ազգային փորձագետների դիտարկումներով հապճեպ սեփականաշնորհման արդյունքում հանրապետության ընտանիքների միայն 8 տոկոսն էր տնօրինում մասնավորեցված գույքի ավելի քան 90 տոկոսին, առավել հարուստ ընտանիքների 4-5 տոկոսը տնօրինում էր ազգային հարստության կեսից ավելիին։ 1998֊ին առավել հարուստ և առավել աղքատ բնակչության եկամուտների տարբերությունը 32,2 անգամ էր: Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի Լատինական Ամերիկայի երկրների շարքում Հայաստանը եկամուտների անհավասար բաշխմամբ առաջին տեղում էր։

Ըստ 1996 թվի ՄԱԿ֊ի տվյալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ։

Գոյատևման համար երկրից ուղղակի փախուստ սկսվեց: Ըստ ՄԱԿ֊ի և ՀՀ վիճակագրության ներկայացրած տվյալների արտագաղթը 91-96 թվերին կազմել է 677 000, 90֊ականներին 3 միլիոն 802 հազար  բնակչություն ունեցող երկրից  1991-2001թվերին գնացել է 920  հազար մարդ:

1998֊ին, երբ նախագահ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ-ն հեռացվեցին, և նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը,  մենք՝ դիտարկելով նոր իշխանությանը նախորդի ժառանգորդ, իներցիայով շարունակում էինք մեղմ ասած, բացասաբար վերաբերվել իշխանությանը ու չնկատել այն մեծ փոփոխություները որ իրականցվում էին նոր իշխանության  ժամանակ։ Մեր աչքերը բացվեցին 2007֊ին, երբ Տեր֊Պետրոսյանը հայտարարեց որ իր թեկնածությունն է դնելու նախագահական ընտրություններին, և ստիպեց միանգամից հետադարձ հայացք գցենք վերջին տասը տարիներին, ու նոր նկատենք, որ 1998ից հետո երկիրը վերջապես սկսել էր շնչել, շուրջը բազմաթիվ ծանոթներ սկսել էին նորմալ ապրել, և տագնապեցինք, թե ինչ աղետ կլինի, եթե թույլ տրվի քանդարարներին կրկին գալ իշխանության։ 

Իսկ այժմ, երբ Հայաստանի ժողովուրդը ապրեց նաև իր երազած հեղափոխությունը, 30 տարվա մեջ առաջին անգամ ներքևից զանգվածների ճնշմամբ իշխանափոխություն եղավ, և  արդյունքում Հայաստանն ունեցավ վերջին 30 տարիների, և գուցե իր պատմության ընթացքում ամենանողկալի իշխանությունը, որ աղետ բերեց երկրի գլխին, եկավ ժամանակն ասելու ահա՝ այս 30տարիներն ցույց են տալիս, թե ինչի է ընդունակ հայ ժողովուրդը, և հետադարձ համեմատելով տարբեր ղեկավարների՝ տեսնում ենք, որ հայ ժողովրդի հնարավորությունների գագաթնակետը Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն է եղել։

Տեր֊Պետրոսյան-ՀՀՇ տապալումից հետո աղքատության մատնված երկիրը սկսել էր ուշքի գալ, մի քանի տարում երկրի ՀՆԱ֊ն աճել է 6 անգամ, 1998֊ին 2 միլիարդ դոլար էր,  10 տարի անց՝ 2008֊ին 12 միլիարդ դոլար։ 1998֊ին բյուջեն 300 միլիոն դոլար էր, 10տար՝ անց 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մոտ 12 տոկոս էր (միայն անասնագործության մեջ 2000-2007 թվերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տավարի գլխաքանակը, թռչնամիս  ու ձու ներկրող երկրում 2000 թվից դրանց արտադրությունն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանվել)։
Արդեն 2007֊ին Հայաստանում գործում էին օտարերկրյա մասնակցությամբ 3350 ձեռնարկություն (այս, և վերը մեջբերված տվյալները վերցված են Էդիկ Մինասյանի «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը» գրքից)։

2004-2006  թվերին ՝  35 400֊ով ավել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

1998֊ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը 22տոկոս, 9տարի անց 2007ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4տոկոս, այսինքն կրճատվեց մոտ 6 անգամ։

Տեր֊Պետրոսյան-փաշինյանական շրջանակները ճիգ ու ջանք չեն խնայում թաքցնելու համար Քոչարյանի տնտեսական հաջողությունները։ Այնպիսի կրքով են մերժում նրան, որ թվում է թե ձեռներին ճար լիներ, նրա ձեռքբերումներից որևէ հետք չէին թողնի,  կոչնչացնեին այդ հաջողություների նյութական արտահայտությունները՝ Երևանում Դավթաշենի կամուրջը, օդանավակայանի նոր շենքը, Դիլիջանի թունելը, Թումոն, Երևանի տրանսպորտային բազմաթիվ հանգույցներ՝ գետնուղիներ և կամուրջներ, աղետի գոտու նոր թաղամասերը և այլն, և մանավանդ Երևանի ժամանցային կյանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասարակության ողջ ներկապնակը։

Արտաքին հարաբերություններում էլ՝ 1998֊ին ՄԱԿ֊ի ամբիոնից Քոչարյանը բարձրացնելով ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը, խթանեց, որ  երկրներն իրար ետևից ճանաչեն ցեղասպանությունը, Սփյուռքը ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի կյանքին՝ որի վկայություններն են օդնավակայանի նոր շենքը, Թումոն, Լինսի հիմնադրամի նորոգումները։ Արցախյան բանակցություներում էլ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, որտեղ առաջին անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ Իսկ Թուրքիան առավել հարգանքով լցվեց Հայաստանի նկատմամբ, որի վկայությունն էր՝ 2005֊ին Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարյանին։

Այսքան ձեռքբերումները միայն Հայաստանում, բայց Քոչարյանի հաջողությունները սկսվել էին Արցախում, պատերազմական դաժան տարիներին սկզբում որպես Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ապա՝ Հանրապետության նախագահ նա կարողացավ ղեկավարել և՛ թիկունքը, և՛ ճակատը, ու հիմքերը գցել Արցախի պետականության։

Վրիպումներ ունեցե՞լ է։ Այս հարցին պատասխանելուց առաջ, ինքնրս նայենք այս 30տարիների մեր վրիպումներին, ապա ևս մի հարց տանք՝ ինչպե՞ս է, հե՞շտ է արդյոք ստանձնել չորս կողմից պատրեազմի կրակի մեջ գտնվող հանրապետության պաշտպանության ղեկավարությունը՝ հավասարակշռել բազմաթիվ զինված խմբավորումների, բնակչությանը կազմակերպել, որ մահերի, վիրավորների, ռմբակոծությունների, ավերների մեջ կարգուկանոն պահպանվի, փոքրիկ անփությություն թույլ չտալ, որ հանկարծ  քաոսի չվերածվի երկիրը,  ապա՝ Հայաստանում թալանված ու աղքատ երկրում մի կողմից տիրապետել միմյանց հետ հակամարտող կլանների ու հեղինակությունների, մյուս կողմից ներգրավել անձանց տնտեսական ամեն մի ճյուղի զարգացման համար, էն մյուս կողմից Սփյուռքի հայրենակիցներին մղել, համոզել, որ ներդրումներ անեն։

Այսուհադներձ, Հայաստանում ամենաշատը երևի Ռոբերտ Քոչարյանի դեմ է սև քարոզչություն տարվել, հետևողական զրպարտություններով, նրա թշնամիներին ինչ որ չափով հաջողվել էր  միֆական ահավոր կերպար կերտել։ Բայց այդ կերպարը փլեցրեցին նրանք ովքեր այն ստեղծել էին։ Եթե Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հասարակական կարծիքը, ապա նրանք պետք է շնորհակալ լինեն հեղափոխական իշխանությանը, որ  իրենց հետևից ընկած, ամենակեղտոտ ձևերով ուզում էին գործ սարքեն, սակայն որևէ հանցանքի մեջ չկարողանալով մեղադրել, իրենց դարձրին անբասիր։

Քոչարյանի գլխավոր հակառակորդ՝ Քաղաքացիական պայմնագիր֊ՀԱԿ շրջանակների զենքը սուտն է, թշնամին փաստը։

Իսկ Հայաստանի հասարակութունը  չունի դիմադրողական  այնպիսի մեխանզիմներ՝ որ թույլ չտա իրեն մոլորեցնեն ստերով ու զրպարտություններով։

Խնդրեմ, փաստերը.
Մարդասպանները Քոչարյանին անվանում են արյունարբու. ՀԱԿ վարչության անդամ է մեկը ում վրա 7 պատվիրված սպանություն և մի մահափորձ կա, 2008֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանը հայտարարում էր ինձ ընտրելով դուք ընտրում եք Վանո Սիրադեղյանին, այսինքն մեկին ով սառանասրտորեն պատվիրել է Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, Աշտարակի շրջխորհդի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և երկու երիտասարդի՝Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունները։

Թալանչիները Քոչարյանին անվանում են թալանչի։  Խնդրեմ, փաստերը.
Լրագրող Արա Մարտիրոսյանը ներկայացնում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)»։
Ինչպես տեսնում ենք, իրական թալանը եղել է Տեր֊Պետրոսյանի իշխանության տարիներին։

***
Ամեն ընտրությունից առաջ, հիմա էլ հանդիպում ես խոսքը՝ ընտրություն է չարյաց փոքրագույնի մեջ։ Ոչ, այժմ ընտրություն է չարյաց մեծագույնի և առաջընթացի հնարավորության միջև։
Մենք ոչ թե հավատում ենք, այլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը կհանի այս ճգնաժամից»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}