Գեներալ Մանվելը ձեռնոց է նետել Հրանուշ Հակոբյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրատեսակ նախաձեռնությամբ ձեռնոց է նետել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին։ Նախօրեին Ֆրանսիայի Նանսի քաղաքում անձամբ գեներալի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ-ի ներկայացուցչության բացման արարողությունը։
«Հրապարակ»-ը պարզել է, որ ԵԿՄ-ն այդպիսի ներկայացուցչություններ ունի նաև Փարիզում, ԱՄՆ-ում, Օդեսայում, Մոսկվայում, Մերձվոլգայում, Երուսաղեմում, որն այս տարի Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի ուխտագնացության օրերին բացվեց։ Ի՞նչ ռազմահայրենասիրական անհրաժեշտություն է դրդել մասնաճյուղեր բացել տարբեր քաղաքներում, պարզվում է՝ Մանվել Գրիգորյանը մի նոր առաքելությամբ է որոշել հանդես գալ, այդ կառույցում ընդգրկել ոչ միայն ԵԿՄ-ի կորիզը համարվող երկրապահ ազատամարտիկների, այլև տեղի երիտասարդներին ու նրանց ռազմահայրենասիրական ոգին բարձրացնել՝ հայրենիքի վերադարձի նպատակի ներքո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում