Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն
Թբիլիսիում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող և սցենարիստ, Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի սցենարիստներից Ռեզո Գաբրիաձեն:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Ռեզո Գաբրիաձեի կյանքից հեռանալու կապակցությամբ:
Իր հաղորդագրության մեջ նախարարությունը Վրաստանի ժողովրդական արտիստ Գաբրիաձեին անվանել է ականավոր գրող, նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր:
Գաբրիաձեն ավելի քան 35 վրացական և սովետական կինոնկարների սցենարների հեղինակ է։ 1981 թվականին նա հիմնադրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան