Մենք հայտարարում ենք՝ այն ուժն ենք, որն ի վիճակի է Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա․ Ռոբերտ Քոչարյան
Ես անչափ երջանիկ կլինեի,եթե երրորդ անգամ ապացուցելու անհրաժեշտություն չլիներ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Սա այն վիճակն է, երբ ուղղակի հնարավոր չէ մի կողմ կանգնել։ Այն վիճակն է, երբ յուրաքանչյուր հայ պարտավոր է առաջին գիծ անցնել, պարտավոր է պատրաստակամություն հայտնել՝ երկրի ապագայի պատասխանատվությունը վերցնելու սեփական ուսերին։ Մենք դա անում ենք։ Մենք հայտարարում ենք,որ այն ուժն ենք, որն ի վիճակի է Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա։ Մեր հանդիպումները քաղաքացիների հետ մեկ դերասանի թատրոն չէ։ Մենք ներկայանում ենք թիմով, որի անդամներից ամեն մեկը ճանապարհ է անցել, փորձ է կուտակել, գիտելիքներ ունի։ Մեկ մարդ չի կարող բոլոր հարցերը լուծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա հավաստմամբ՝ երկրի համար պատրաստ են ամեն ինչի ՝ սեփական զոհաբերությամբ։ Այս ընտրություններն էապես տարբերվում են նախորդներից։
«Նախորդ ընտրությունների ժամանակ խոսք էր գնում հետևյալի մասին՝ այս կառավարությունը լավն է կամ՝ ոչ, խոսքը գնում էր թիմերի փոփոխության կամ մարդկանց փոփոխության մասին։ Երբեք խոսքը չէր գնում երկիրը լինելու-չլինելու մասին, խոսքը չէր գնում երկրի սահմանների անվտանգության մասին։Այն տարիներին նույնիսկ մեր մտքով չէր անցնում, որ կարող է դրանք քննարկման առարկա լինել։ Բայց այսօր մենք այն վիճակում ենք, որ խոսում ենք Սյունիքում ճանապարհների անվտանգ չլինելու մասին, Սյունիք գալու համար պետք է ադրբեջանական դրոշի տակով անցնել»,- հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով այս իրավիճակից դուրս գալու համար ջանքեր է պահանջվում և մարդիկ, որոնք գիտեն դրա ելքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան