Այս ստահակների համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար. Սերժ Սարգսյան
«Այո, այս ստահակները տարիներ ի վեր խոսում էին այն մասին, որ Ղարաբաղը պետք է տալ, Ղարաբաղից պրծնել, որ Հայաստանում հանգիստ ապրենք: Սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար»,- Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ փորձել են բացատրել, ասել, որ Հայաստանից, այդ թվում՝ Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Ղարաբաղում, Պաշտպանության բանակում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, նաև՝ Հայաստանի սահմանները:
«Հիմա, վստահ եմ, բոլորդ էլ դրանում համոզվել եք, սյունեցիներն ավելի շատ են համոզվել, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել:
Նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են: 10 կմ հեռավորության վրա՞: Բա սա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան, 10 անգամ ավելի հեռու էին:
Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում, իսկ ո՞վ է ասել, որ վաղը, մյուս օրը այդ 10 կիլոմետրը 2 չի դառնալու:
Սա պրոբլեմ է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
- Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է վերականգնվեն. Սերժ Սարգսյան
- Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան