Մեկնարկում են միասնական քննությունները
Հունիսի 8-ին դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն:Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում: Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, 1288-ը կենսաբանություն և 31-ը՝ համաշխարհային պատմություն: Մարզերի 11 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է, որից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն: Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489:
Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն: Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան