Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության
Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ քննարկել դեպքերի դեէսկալացիան և կանխարգելման խնդիրները, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման, այդ երկխոսությունն իմաստ չի ունենա: Այս մասին երկուշաբթի իր թելեգրամի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի արձագանքում հանդիպում անցկացնելու առաջարկին: Այս մասին գրում է Tass-ը։
«Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է դեպքերի դեէսկալացման և կանխարգելման հարցերի իրական քննարկմանը: Բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման, այդ թեմաների շուրջ բանակցությունները գործնականում իմաստ չունեն: Եվ պարոն Ստոլտենբերգը քաջատեղյակ է դրան», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան