Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում և Երևանում, և Սյունիքում: Սյունիքում են Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Անի Սամսոնյանը և այլ պատգամավորներ։
Երևանում կուսակցության ցուցակը գլխավորող, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը թիմակիցների հետ ժամը 08:00-ից բուկլետներ է բաժանում, իսկ այժմ քայլարշավ են իրականացնում կենտրոնում:
«Մեր հիմնական ուղերձն է՝ երկրին ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն, վերջում՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է:
Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին:
Մեզ համար հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո պետք է երկրում միասնականությունը վերականգնվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Է.Մարուքյանը:
Նա նշեց, որ սա ծրագրային քարոզարշավ չէ, ՀՆԱ-հարկեր խոսակցություն չէ, առողջապահական ռեֆորմի մասին չէ:
«Այս պահին եղած վիճակն այնպիսին է, որ եթե երկրի ներսում չմիասնականանանք, իրար բախվենք, թշնամին գրավելու է մեր երկրից հատվածներ, հետևաբար՝ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխություն վերականագնելն է:
Առանց ներքին համերաշխության ո՞նց եք պատկերացնում, որ ծնողները համերաշխ իրենց տղաներին ուղարկում են բանակն, ինչպես եք պատկերացնում, որ սպայական կազմը բանակաշինությամբ է զբաղվում, երբ երկրի ներսում շարունակաբար ցնցումներ են:
Մեր անվտանգությունն ամրագրելու հիմքում ընկած է մեր միասնականությունը: Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ»,- ասաց Է.Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը
- ԿԸՀ-ի կոչը
- Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան