Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
«Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում»,- Ջերմուկում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ երբեք չի ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն. «Բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում՝ այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը 36-ը կվերցնեն, հետո ի՞նչ է լինելու»:
«Եթե ինքն ունենար այսքան արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ։ Ես երդվում եմ՝ եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի:
Ու՞մ է պետք այդպիսի կյանքը՝ 5000 հոգու մահը խղճիդ, էլ կովիդի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ուղղակի ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ, և գիտեք՝ ազգանուններ է ասում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
- Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է վերականգնվեն. Սերժ Սարգսյան
- Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան