Տիգրան Աբրահամյան. Այս իշխանություններն այլևս անելիք չունեն
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին:
Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում:
Պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում:
Պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:
Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով:
Այս իշխանություններն այլևս անելիք չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է
- Տիգրան Աբրահամյան. Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու
- Արթուր Վանեցյան. Բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի Արցախ այցիս ընթացքում
- Տիգրան Աբրահամյան. Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
- Տիգրան Աբրահամյան. Այվազյանի հրաժարականը հուշում է, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին