Արմեն Գևորգյան. Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Երեկ առավոտյան տեսա մի տեսագրություն, որտեղ Նիկոլի գրքից դրվագներ են ներկայացվում։ Այն, ինչ գրված է Նիկոլի կողմից, և շատերը դա չեն կարդացել՝ այդ թվում նրա աջակիցները, վկայում է (վերջինիս) բարոյալքման, անհասկանալի հակումների և հայրենասիրության լիարժեք բացակայության մասին։ Այդ տողերի հեղինակը չորս երեխաների հայր է:
Հիմա արդեն պարզ է, թե ինչու էին նիկոլականները դպրոցներում սկսել պայքարել ազգային դաստիարակության և եկեղեցու ներկայության դեմ։ Նրանք փորձում են դաստիարակել իրենց նմաններին։ Դա կլինի հայկական հազարամյա քաղաքակրթության վերջը։
Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական: Թանկագին ուսուցիչնե՛ր։ Մի պահ մտածեք այն մասին, թե ում եք դուք մեծարում!! Կարդացեք նրա՝ այլասերությամբ լցված տողերը, արեք ձեր նոր հետևությունները և միայն դրանից հետո մտեք ուսումնական դասարաններ՝ մեր երեխաների մոտ։
Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ռեկտորներ, եթե հեռացման կամ քրեական հետապնդման վախի ներքո աջակցելու եք բարոյական այլանդակության վերարտադրությանը, դա նշանակում է մեր երկրում պատվի, խղճի և արժանապատվության դարաշրջանի ավարտ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը
- Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
- Արմեն Գևորգյան. Դուք ձեր երեխայի պաշտպանությունը կվստահե՞իք մի մարդու, որը պաթոլոգիկ վախկոտ է և ստախոս
- Արմեն Գևորգյան. Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան