Մենք բացառում ենք համագործակցությունը Փաշինյանի, գործող իշխանությունների հետ. ԲՀԿ-ական Իվետա Տոնոյան
«Ավելին, քան ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ բացառվում է որևէ համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ, ավելացնելու ոչինչ չունեմ: Գագիկ Ծառուկյանը շատ հստակ բացառել է այդ հնարավորությունը»,- ասուլիսում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կկազմի։
Նա նշեց՝ ԲՀԿ-ն գնում է հաղթելու, և բնական է, որ որևէ կոալիցիայի կամ հնարավոր համագործակցության հարց այլ քաղաքական ուժերի հետ մեր օրակարգում չկա. «Մենք հստակ գնում ենք հաղթելու և այդ հաղթանակն ունենալու դեպքում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությամբ»:
Նա ասաց, որ իրենք այս պահին որևէ համագործակցության հարց չեն քննարկում։
«Գագիկ Ծառուկյանը հրապարակային բացառել է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որովհետև հետևողականորեն տարբեր ուժերի կողմից, հատկապես՝ հենց գործող իշխանությունների հետ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության թեզն է շրջանառության մեջ դրվում՝ սրանով փորձելով ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա։
Մենք բացառում ենք գործակցությունը Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ։ Իսկ մնացած որևէ ուժի հետ հնարավոր համագործակցության հարց մեր օրակարգում չկա, որովհետև մենք գնում ենք հաղթելու և, բնականաբար, ինքներս իշխանություն ձևավորելու օրակարգով»,- նշեց Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բոլոր այս ծրագրերի իրականացման մեխանիզմները գիտենք. Իվետա Տոնոյան
- Գագիկ Ծառուկյան. Բացառված է, որ միանամ «Իմ քայլ»-ի հետ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Նաիրա Զոհրաբյան. Ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով
- ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք դեմքերը
- Կարծում եմ՝ ԲՀԿ ցուցակում կլինեն նոր դեմքեր. Իվետա Տոնոյան
- Իվետա Տոնոյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ԲՀԿ-ի՝ Փաշինյանի հետ հավանական համագործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին