Բողոքի ակցիա Էրբիլում՝ ընդդեմ Թուրքիայի
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս հանեն Իրաքյան Քուրդիստանի տարածքից:
Ցուցարարների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումները և գործողությունների հետևանքով բնությանը պատճառվող վնասները պատերազմական հանցագործություններ են:
Նշվում է, որ Թուրքիան տասնյակ տարիներ ռազմաբազաներ է տեղակայում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում, իսկ մասնավորապես, վերջին տարիներին ընդլանում է նաև տարածքների օկուպացիան:
Քրդական «ANF News» լրատվական կայքի հաղորդմամբ՝ չնայած ապրիլի 23-ից Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին, որի հետևանքով համակարգված կերպով թիրախավորվում ու դատարկվում են քրդաբնակ գյուղերը, Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը շարունակում է պահպանել լռությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է