Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
Անկարայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները մեկ անգամ ևս պահանջել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ժողովրդի տառապանքը շարունակվելու է:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիայում աղքատությունն այնքան է տարածվել, որ քաղաքացիները ստիպված են աղբի մեջ ուտելիք փնտրել և աղքատության պատճառով ինքնասպան լինել:
Երբ Էրդողանն անցած ուրբաթ երեկոյան հայտնեց սևծովյան տարածաշրջանում նոր բնական գազի հանքավայր հայտնաբերելու մասին, «Ալ-Մուսթաղբալ» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես խստորեն քննադատեց նախագահին, նրան կոչելով Թուրքիայի ամենամեծ տգետը և խոսքն Էրդողանին ուղղելով ասել. «Լռի՛ր, որովհետև չկարողացար վերականգնել տնտեսությունը և խնդիրներ ես հարուցել մարդկանց համար»:
Ընդդիմադիր կուսակցությունների այս պահանջը հնչում է այն պայմաններում, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նպատակ ունի մասնակցել 2023 թ. նախագահական ընտրություններին և իր իշխանությունը հասցնել երեք տասնամյակի: Դա այն դեպքում, երբ տնտեսական ոլորտի փորձագետները հայտարարել են, որ երկրի տնտեսությունը քայքայվել է սխալ տնտեսական կառավարման պատճառով:
Սակայն Էրդողանի կառավարությունն անտեսելով տնտեսական, քաղաքական ու իրավական ոլորտների վերաբերյալ հնչող քննադատությունները, հատկապես համաշխարհային մակարդակով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, ԵՄ-ի և Արժույթի համաշխարհային հիմնադրամի կողմից, երկրի տնտեսությունը հասցրել է ծանր վիճակի:
Նախագահ Էրդողանը, հետևելով սխալ տեսակետների, համարելով, որ ցածր տոկոսադրույքները բացասաբար են ազդում տնտեսության վրա, հայտարարել է, որ երկրի տնտեսությունը պայքարում է «սատանայական եռանկյունու» դեմ, որոնք են տարադրամի, տոկոսոադրույքի և ինֆլայացիայի մակարդակները:
Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկի երեք նախագահներին վերջին երկու տավա ընթացքում փոխելու Էրդողանի որոշումները, և ֆինսանական ոլորտում բռնապետական քաղաքականություն վարելը, կասկածի տակ է դրել այդ երկրի Կենտրոնական բանկի անկախությունը և մտահոգություններ առաջացրել ներդրողների շրջանում:
Այս ամենով հանդերձ, կարելի է ասել, որ ընդդիմադիրների քննադատությունները հնչում են այս մտահոգությունների հիման վրա:
Ինչևէ, պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայի տնտեսական ճգնաժամը և խոցելի խավի կենսամակարդակի նվազումը հաշվի առնելով, կարելի է ասել, որ արտաքին ու ներքին ոլորտներում կառավարության սխալ քաղաքականության պատճառով, Թուրքիայի ազգային արժույթը արժեզրկվում է: Այսպիսով, Թուրքիայում ավելի է ուժեղանում կապիտալի արտահոսքը։ Այլ խոսքով, լիրայի արժեզրկումը, ինչն աննախադեպ է վերջին 18 տարվա ընթացքում, ներքին ու արտաքին կապիտալի արտահոսքի պատճառ է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա