Մենք բոլոր այս ծրագրերի իրականացման մեխանիզմները գիտենք. Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը: ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով:
«Այս կարգախոսը բացարձակապես պատահական չէ ընտրված, քանի որ այսօր մեր երկրի բացարձակ առաջնահերթությունը, իհարկե, անվտանգությունն է և դրանից հետո նոր տնտեսության զարգացումը, հզոր պետության ստեղծումը»,- նշեց նա:
Ի. Տոնոյանի խոսքով, քարոզարշավին ԲՀԿ-ն նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ունենալու է շատ ակտիվ մասնակցություն, Գ.Ծառուկյանն անձամբ 10 մարզերում ունենալու է հանդիպումներ՝ ներկայացելու կուսակցության ծրագիրը: Բացի այդ, նա նշեց, որ տարբեր քարոզչական խմբեր ողջ ընթացքում այցելելու են ՀՀ մարզեր, փոքր համայնքներ՝ ներկայացնելու երկրի զարգացման իրենց քաղաքական տեսլականը:
Ի.Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ նախընտրական ծրագիրը հիմնված է իրատեսական հիմքերի վրա, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք ծառացած են պետության առջև:
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել են 30 կետեր, բնականաբար ամբողջությամբ չեն ներկայացնի խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտորը, սրանք սրանք առաջնահերթ քայլերն ենք, որոնք անհրաժեշտ են իրականացնել»,- ասաց ԲՀԿ անդամը:
Ծրագրում, նրա խոսքով, ներկայացված է տաս մարզերի համաչափ զարգացման առաջնահերթությունը, երիտասարդ ընտանիքների համար մաչելի սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու վերաբերյալ դրույթ ունեն, արժանապատիվ նվազագույն աշխատավարձ և թոշակներ ունենալու հարցի կարգավորումը ևս կուսակցության առաջնահերթությունների շարքում է:
«Մենք վստահաբար բոլոր այս ծրագրերի իրականացման մեխանիզմները գիտենք, գիտենք ինչպես կյանքի կոչել դրանք: Մեզ անհրաժեշտ է մեր հայրենակիցների վստահությունը հաղթելու ու այս ծրագրերը կյանքի կոչելու համար»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
- Գագիկ Ծառուկյան. Բացառված է, որ միանամ «Իմ քայլ»-ի հետ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Նաիրա Զոհրաբյան. Ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան