«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա մանրամասնել է.
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Հարությունյանը կայացրեց օբյեկտիվ դատական ակտ՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, կայացրել է անհիմն որոշում և անհիմն է թույլատրել խուզարկել Կարեն Բեքարյանի բնակարանը:
Հերթական ապացույցը, որ հետապնդումը ապօրինի է, ու պատվիրված: Կարեն Բեքարյանի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու որոշման հիմքերի ապօրինությունն այնքան ակնհայտ էր, որ խուզարկությունը թույլատրած դատավորը չէր կարող չհասկանալ, որ Կարեն Բեքարյանին «Գագիկ Սողոմոնյան»-ի հետ կապելու, բնակարանը խուզարկել թույլատրելու ոչ հիմքեր կան, ոչ էլ տրամաբանություն:
Չնայած եթե համադրում ենք դեպքերն ու իրադարձությունները, վերհիշում ենք հենց այս գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի զանգի մասին /մամուլը բուռն քննարկում էր դեռևս փետրվարի 20-ից/, և էլի շատ հանգամանքներ, ակնհայտ է, որ գործ ունենք պատվիրված հետապնդման հետ, իսկ այդ դեպքում արդեն գործի հանգամանքները հասկանալու ու օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու իրական դատավորի առաքելությունը որոշ դատավորների համար մղվումա երկրորդ պլան»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողներն այս տարվա փետրվարի 19-ին խուզարկություն էին իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահնանադրագետ Գոհար Մելոյանի և քաղաքացի Մհեր Ավագյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել էին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու կասկածանքով։
Ավելի ուշ Արա Սաղաթելյանը կալանավորվեց, սակայն վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս գործը թե գործոց անցնողները, թե նրանց փաստաբանները, թե գործի հետ առնչություն չունեցող փաստաբաններն ու իրավաբանները որակել են քաղաքական պատվեր, հետապնդում Սաղաթելյանի, Բեքարյանի ու նրանց թիմակիցների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով բողոքը մերժվել է․ Բենիկ Գալստյան
- Փաստաբան. Գագիկ Սողոմոնյանի գործով դատավորի դեմ քրգործ չհարուցելու մասին քննիչի որոշումը բողոքարկել եմ դատախազին
- Դատավորի մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց՝ «Գագիկ Սողոմոնյանի» IP հասցեն կարող են օգտագործել բոլորը. Փաստաբան
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
- ԱԱԾ աշխատակիցները ռիսկ չեն արել իրենց ղեկավարին զեկուցել, որ Գագիկ Սողոմոնյանի գործով սխալ մարդու են բռնել. Փաստաբան
- Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
- Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
- Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել
- Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
- Կարեն Բեքարյան. Արիկին նստացրել ես, որ ադրբեջանցիների հաչալուն պատասխանող չլինի՞
- Փաստաբան. Վստահ էի, որ օբյեկտիվ դատարանը չի կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա