«Հայաստան» դաշինք. Մեր հաղթական արշավը սկսում ենք Ագարակից ու հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» նախընտրական դաշինքը քարոզարշավի առաջին օրը Սյունիքի մարզի Ագարակ համայնքում է։
Հանդիպման մասնակիցներին տանտիրոջ իրավունքով ողջունեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Ասաց՝ ակնկալում են անկաշկանդ երկխոսություն։
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ պատահական չէ, որ քարոզարշավը սկսում են Հայաստանի ամենահարավային կետից, որտեղ մերժվել են ազգադավները։
«Ամենալավը սյունեցին է հասկանում, թե ինչ սպառնալիքների առաջ են կանգնացրել մեզ այսօր այս իշխանությունները, ինչ է նշանակում անցնել ամեն օր թշնամու դրոշի տակով։ Սա հերթական ընտրություն չէ, սա գոյության պատերազմ է։ Մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, դա պետք է մեր երեխաների ապագայի համար»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ահռելի աշխատանք կա անելու, յուրաքանչուր մարդ պետք է լծվի այդ խնդիրների լուծման գործին։
Դաշինքի մաս կազմող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, դարպասը։
«Սյունիքն այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է։ Մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Ագարակից ու հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,-ասաց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հայաստանն այսօր անդունդի եզրին է, մեր երկրին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պարտվողականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն։
«Իշխանություն, որ պատասխանատվություն կկրի ժողովրդի համար, իշխանություն, որի միակ խնդիրը կլինի ոչ թե ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի անվտանգության ապահովումը, ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ստեղծելը, իր ինքնիշխան երկրի սահմանների, տարածքների նկատմամբ պատասխանատվություն կրելը։ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, որ կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, վերականգնել հայ մարդու արժանապատվությունը, և երկիրը բերել բնականոն զարգացման հուն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին
- Արմեն Գևորգյան. Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական
- Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
- Էլբակյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, քվեարկողը կողմ է՝ հայ մայրերը Հայաստանում օրոր չասեն»
- Դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան