«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն արդեն հասանելի է
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն արդեն հասանելի է դաշինքի պաշտոնական կայքում։
«9 հիմնական բաժիններից բաղկացած ծրագիրը մեր տեսլականն է և գործողությունների ռազմավարությունը՝ միտված հայ ազգի մեջքն ուղղելուն, կպնելուն Հայաստանն ամուր հիմքերի վրա կրկին կանգնացնելու գործին և ապրեցնելուն»,- նշված է դաշինքի պաշտոնական էջում։
Ծրագրին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։
Դաշինքի արժեքներն են
- Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
- Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքը «Ազգ-բանակ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
- Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր
ընտանիքներ:
- Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացման և սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։
- Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքներ նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների,
իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
- Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ նախընտարական ծրագրում գրված է.
«Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ՝ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն
Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:
Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»։
Հարակից հրապարակումներ`
- Էլբակյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, քվեարկողը կողմ է՝ հայ մայրերը Հայաստանում օրոր չասեն»
- Պատիվ ունենք, ուժ ունենք, թիմ ունենք. «Պատիվ ունեմ» դաշինք
- «Պատիվ ունեմ» դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 50 համարները
- Փաշինյանի առաջարկը կարող է Հայաստանը տարածաշրջանային բախումների նոր ճակատի վերածել․ «Պատիվ ունեմ» դաշինք
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշիքն ընտրություններում հաղթելու ամենամեծ պոտենցիալն ունի
- «Պատիվ ունեմ» դաշինք. Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող
- «Պատիվ ունեմ»-ի հրավիրած քննարկման արդյունքում հայտարարություն ընդունվեց
- «Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները
- Գյուղոլորտը լինելու է մեր խոշորացույցի տակ․ «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքում է
- «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այցելում են մարզեր
- «Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
- «Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան