08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Առողջացել է 105 մարդ։
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1091 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5554 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1108066 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.06.2021. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է
- Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան