Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրում է.
«ԷԺԱՆԱԳԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Լուսանկարները սահմանից են, նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը։
ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած Փաշինյանին
Փաշինյանը չի խորշում զազրելի ու անթույլատրելի թեզեր շրջանառել իր քարոզարշավի ժամանակ՝ բառացիորեն նսեմացնելով Զնված ուժերն ու զինվորին։ Իր հերթական հակապետական ելույթի ժամանակ բարձրաձայնել էր, թե մինչև իր իշխանության գալը հայ զինվորը իրեն «շպրտած կոնֆետները ճանկռելով էր վերցնում»։
Այս մարդը պատրաստ է ոչնչացնել անգամ ամենասուրբը՝ պոպուլիստական մղումներով առավելագույն ձայներ հավաքելու համար։ Վարչապետի աթոռը բռնազավթած անհատականության հնչեցրածին ի պատասխան այժմ կհրապարակենք լուսանկերներ, որոնք արվել են Հայաստանի սահմանային դիրքերից, որտեղ Ազգային բանակի սահմանապահ զինծառայողները քնում էին խոնավ հողի վրա՝ ինքնաշեն պոլիէթիլենային ծածկոցներից պատրաստված բներում։
Մենք չէինք հրապարակում, դուք ստիպեցիք մեզ, տեսեք ձեր պահած բանակը. «կոնֆետները ճանկռելով վերցնող» հայ զինվորներն հիմա ճանկռոտելով «ցելոֆոնն» են փորձում գլխներին քաշել»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
- Միքայել Մինասյան. Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին ոնց ուզում է, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի
- Դավիթ Թումասյան. Ելակ չենք կերել, ձնից ու անձրևից չենք փախել, սակայն բոլորս ողջ-առողջ վերադարձել ենք տուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին