ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։
Ընտրությունների վերահսկման կոմիտեից հայտնում են, որ երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ։ Իրավապահների գործողությունների իրավական հիմք ներկայացվող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջերս հրատապ փոփոխված 149.1 հոդվածը, որը սակայն, ինքնին լինելով առերևույթ հակասահմանադրական, նախնական փուլում մեկնաբանվել է կամայականորեն։
Կոմիտեից նաև հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները։ Մասնավորապես, վարչապետի de facto պաշտոնակատարը հայտարարել է. «ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով [«բայղուշ». թուրքերեն՝ բու. փոխաբերական իմաստը տվյալ համատեքստում հստակ չէ]»:
Հարակից հրապարակումներ`
- «Յաշմայի հայաստանյան ֆիլիալին հանել են «Նիկոլ դավաճան» գոռացողներին բռնելու»
- «Նիկոլ դավաճան» բղաված մարդուն Քրօր-ով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել
- «Բռնեք դրան»՝ «Նիկոլ դավաճան» բղաված մարդու հետևից մի քանի հոգի է վազում
- «Քաղաքացիական պայմանագիր»-ը խախտում է կատարել. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Արձանագրվել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»