Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
Բանակի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սահմանափակվում են միայն ուտելիքի շուրջ խոսքերով։ Գորիսում քաղաքացիների հետ «Հայաստան» դաշինիքի ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, բայց մենք գիտենք նրա հակումը քաղցրավենիքի նկատմամբ՝ ելակներ, կոնֆետներ։ Նրա սիրելին, ինչպես էր անունը, Ալենչիկը... Ալենչիկն ասում է, որ ծառայության ընթացքում չի լողացել։ Ես ցանկանում եմ ասել, ինչքան էլ լողանա, չի մաքրվելու, քանի որ փնթի մարդ է»,-նշեց Խաչատուրովը՝ արձագանքելով երեկ Արմավիրի մարզում Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի՝ բանակի, զինվորների մասին հնչեցրած հայտարարություններին։
Նա ընդգծեց, բացի ուտելիքից ու նման բաներից Փաշինյանն ու նրա կողմնակիցները բանակի մասին էլ ոչինչ խոսել չեն կարող։ Օրինակ նրանք չգիտեն, որ 1994-ին՝ պատերազմի ավարտից հետո բանակում ընդհանարապես ոչինչ չի եղել՝ ոչ զենք, ոչ դիրքեր, ոչ կազարմա, այդ ամենն արվել է պատերազմից հետո, այնքան է ձեռք բերվել, որ բավարարել է այս պատերազմի ընթացքում, նաև մնացել է։
«Ես մի բան կարող եմ ասել, նրանք ասում են, որ այս պատերազմում հաղթել հնարավոր չէր, բայց դա ճիշտ չէ, կոպիտ սխալների շղթան հանգեցրեց այս պարտությանը։ Այդ բառը հաճելի չէ... Բայց ամենամեծ սխալը եղել է այն, որ զինված ուժերը չեն բերվել լիարժեք մարտական պատրաստվածության, եթե բանակը լիներ լիարժեք պատրաստված և ճիշտ մարտական դիրքերում, ոչ թե կոնտր-հարվածներ հասցներ «Լելե Թեփեի» ուղղությամբ, որը ոչ մեկին պետք չէր, անգամ այս վիճակում գտնվող բանակը կարող էր հաղթանակ տանել։ Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդվող բանակը կարող էր հաղթանակ տանել, իսկ վատագույն դեպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բավականաչափ հեռու, ոչ թե Սև լճի մոտ»,-ասաց Խաչատուրովը։
Նա ընդգծեց, որ մարդկանց ուզում են վախեցնել՝ ասելով կգա նոր իշխանություն ու պատերազմ կսկսի։
«Երեկ Իշխան Սաղաթելյանը Կապանում այդ մասին խոսեց։ Ես ուզում եմ հաստատել նրա խոսքերը։ Գիտե՞ք, այն ուժերը որոնց իշխանության գալու հայտ են ներկայացրել, պատերազմ չեն ուզում, քանի որ նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչ է նշանակում պատերազմը, նրանք իրենց ընկերներին են կորցրել։ Նրանք ամեն ինչ անելու են, որ պատերազմ չլինի։ Պետք է ասեմ, որ եթե չլիներ այս իշխանությունը, պատերազմ առհասարակ չէր լինի։ Ուզում եմ նշել, որ ես որևէ դաշինքի ցուցակում չկամ, բայց կողմ եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են այս իշխանություններին, բացեիաբաց եմ ասում»,-նշեց նա՝ պատճառաբանելով, որ չի սիրում վախկոտներին ու դավաճաններին։
Խաչատուրովն ասաց՝ համոզված է, որ իշխանությունը փոխվելու է, Հայաստանում ապագա կա, իսկ իշխանափոխությունից հետո պետք է զինվել համբերատարությամբ, աշխաըել ողջ ուժոց, որպեսզի երկիրը կարողանանք դուրս բերել այս իրավիճակից։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում հանդիպեցին Վիտալի Բալասանյանն ու Ռոբերտ Քոչարյանը
- Արմեն Գևորգյան. Հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող
- Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է կապանցիների՝ տնտեսության զարգացման, անվտանգության և ՌԴ ռազմաբազայի տեղակայմանը վերաբերող հարցերին
- Մենք հայտարարում ենք՝ այն ուժն ենք, որն ի վիճակի է Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը այցելել է Կապանի օդանավակայան
- Ռոբերտ Քոչարյան. Դատարկ խոսող մարդու տեսակը չենք, ինչ ասում ենք, անելու ենք
- Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան