Տնտեսություն 19:40 08/06/2021 Հայաստան

Հայտնի ու անհայտ Հայաստան. Մի քանի խորհուրդ ներգնա տուրիստին․ Conversebank

«Կոնվերս Բանկը» մի քանի խորհուրդ  է տալիս ներգնա  տուրիստին։ Ընկերության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Տարիներ առաջ՝ բացահայտելով Հայաստանը, մի ճշմարտություն հասկացա՝ ավելի բարդ, բայց միաժամանակ, հեշտ է սիրելը, երբ ճանաչում ես… Ու, այո, խոսքը Հայրենիքի մասին է: Բարդ է, քանի որ այն բազում «դեմքեր» ունի՝ սկսած վատ ճանապարհներից մինչեւ չզարգացած տրանսպորտային ենթակառույցներ մարզերում… Հեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր նոր քայլ նոր բացահայտում է: Ու պարզվում է՝ այնքան շատ բան չգիտես քո երկրի մասին, այնքան շատ բան, որոնցով կարող ես հպարտանալ ու հիանալ:

Եվ, առաջին հերթին, խոսքը ամրոցների մասին է: Իսկ այդպիսիք քիչ չեն: Մենք կներկայացնենք դրանցից միայն մի քանիսը, որտեղ այցելությունը կհետաքրքրի ձեզ:

Արագածոտն

Բացի Ամբերդից,  այս մարզում դուք կարող եք գրեթե ամբողջությամբ վերականգնված Դաշտադեմի ամրոցը/Թալինից ոչ հեռու/՝ իր միջնաբերդով, ամրոցով, մատուռով, բաց ջրամատակարարման համակարգով…

Նույն մարզում՝ Կոշում է գտնվում Աղջկաբերդը: Հասկանալու համար, որ ամրոցը  կարող է իսկապես առնչված լինել կնոջ, բավարար է ուղղակի տեսնել այն՝ փոքր, նրբագեղ, հղկված, կոկիկ քարով շարված բերդ է գյուղի վերջնամասում:

Արարատ

Ուրցաձորում՝ Խոսրովի անտառ տանող ճանապարհին է գտնվում Տափի ամրոցը, որը ժողովուրդը Գեւորգ  Մարզպետունու բերդ է կոչում: Ռազմական նշանակության բավականին լավ պահպանված շինություն է՝ աշտարակներով, պաշտպանական պատերով եւ սենյակներով:

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում՝ անառիկ սարի գագաթին է գտնվում Կաքավաբերդը/ Գեղի բերդ կամ Թաթուլի բերդը: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու,  924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց: Այն ներկայում լավ պահպանված է, բերդի ներսում կա նաեւ  եկեղեցի:

Կոտայք

Այստեղ՝ Բջնի գյուղում է գտնվում Բջնիի ամրոցը: Այն  դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները: Այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել, պահպանված է նաեւ գաղտնի ստորգետնյա ճանապարհի մի փոքր հատված:

Վայոց ձոր

Արտաբույնք գյուղի հարեւանությամբ է գտնվում Հայաստանի՝ տարածքով ամենամեծ ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը, որի պարիսպներից հիանալի տեսարան է բացվում դեպի Վայոց Ձոր:
Եվս մեկ ամրոց՝ Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, Գլաձոր գյուղից 15 կմ հեռավորությամբ է: Այն եղել է Պռոշյան  տոհմի իշխանանիստը:

Սյունիք

Կապան-Քաջարան ճանապարհին գտնվող Բաղաբերդը հայտնի է ոչ միայն ճարտարապետությամբ կամ  պաշտպանական նշանակությամբ: 1170 թ. Գանձակի սելջուկները գրավելով  Բաղաբերդը, այստեղ այրել   են Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան:

Կապանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Հալիձորի բերդը (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ) XVIII դ. վերակառուցել է Դավիթ Բեկը՝ դարձնելով  ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Հիանալի պահպանված ու հետաքրքիր կառույց է՝ շրջապատված հարուստ բնությամբ:

Հետաքրքրական են նաեւ Մեղրու և Խնձորեսկի՝ Մխիթար Սպարապետի բերդերը։

Տավուշ

Բերդավանի ամրոցը գտնվում է նույնանուն գյուղի հարեւանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Լավ պահպանված կառույց է՝ միջնաբերդով, աշտարակներով:

Լոռի

Զբոսաշրջային եւս մեկ գրավչություն՝ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու: Անմշակ քարերից կառույցների անսամբլ է, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճ:
Ախթալայի բերդը կամ Պղնձահանք բերդը գտնվում է Ախթալա գյուղում՝ ճամփեզրին: Հետաքրքիր կառույց է, որի տարածքում կա նաեւ եկեղեցի՝ պահպանված որմնանկարներով:

Եվս մեկ պաշտպանական նշանակության բերդ՝ Կայանբերդը գտնվում է Հաղպատի ճանապարհին:

Շիրակ

Այս մարզում ամրոցի՝ աննշան պահպանված հատվածներ կան Գուսանագյուղում: Սակայն այցելության տեսանկյունից առավել հետաքրքիր են Գյումրիում գտնվող Սեւ եւ Կարմիր բերդերը:

Գեղարքունիք

Բերդկունք գյուղի հարեւանությամբ են գտնվում Սպիտակ բերդի ավերակները: Այն կառուցվել է մ.թ.ա. 2-1 հզում եւ իր նշանակության ծառայել մինչեւ  10 դ.: Հատվածաբար պահպանված են պատերն ու աշտարակները:

Արմավիր

Այս մարզում է գտնվել Սարդարապատի ամրոցը, որից այժմ պահպանված է հողե պատի մի հատված:
Անկախ թե ինչպես եք ճանապարհորդում, վճարեք Կոնվերս Բանկի քարտերով, օգտվեք տարբեր ակցիաներից  եւ յուրաքանչյուր գնումից կուտակեք Կոնվերս միավորներ՝ դրանք հետագայում փոխանակելով արժեքավոր նվերներով:

Մանրամասները՝

Կոնվերս միավորների մասին՝ https://benefits.conversebank.am/hy/description/

Բանկի քարտային պրոդուկտների մասին՝ https://www.conversebank.am/hy/cards/

Հուշարձանների մասին՝ https://hushardzan.am/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}