Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Panorama.am-ն ընթերցողներին է ներկայացնում, թե ովքե՞ր են ընդգրկված ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։
Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցությունը 26 քաղաքական ուժերից մեկն է, որ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Վարդանյանը, որը կուսակցության նախագահն է։
Ընտրական ցուցակում 82 թեկնածու կա։ Նրանց թվում ԳԱԱ մեկ գիտաշխատող կա. Մարիամ Մեծոյանը ցուցակի երրորդ տեղում է։ Ցուցակում երկու մանկավարժ կա, մեկ բուժքույր, ճարտարագետ, նաև՝ հրձիգ։ Թեկնածուներից շատերի դիմաց աշխատանքի վայր նշված չէ, գծիկներ են։
Ուշագրավ է, որ ցուցակում բավականին մեծ թիվ են կազմում տաբեր խանութներում որպես վաճառող աշխատող քաղաքացիները։
Այս ցուցակում կարող ենք հանդիպել ԱԺ պատգամավորի թեկնածուների, որոնք կահույքագործ են, փականագործ, ԵՊՀ անվտանգության աշխատակից, «Հայ Էկոնոմ» բանկի անվտանգության աշխատակից, խանութի վաճառողուհի, «Զառա» գեղեցկության սրահի կոսմետելոգ, ՀԷՑ-ի հսկիչ, «Նոր Զովք» սուպերմարկետի հսկիչ վաճառողուհի, ԱՁ դիմահարդար, ԱՁ «Սիլվա Հովհաննիսյան» խանութում վաճառող, «ԷԼԻՏԱ ԼԻԼ» շինանյութի խանութում վաճառող, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, «Գագիկ Զարգարյան» ԱՁ–ում կարող։
Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը ութերորդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան