Ղևոնդյան. Մեր երկրի տղերքն են դրսերից գումար բերում, որ մեր զինվորներին վրան գնեն
Քաղտեխնոլոգ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ բանակում կոնֆետ գցելու ու դրա հետևից զինվորների ճանկռելով վազել-հասնելու մասին հայտարարությանը, գրում է.
«Երեկ վարչապետի պաշտոնակատարը մեր զինվորների մասին ասում էր, թե իբրև «նախկինում նրանք գետնին գցած կոնֆետի հետևից էին վազում»։
Արթիկ քրեակատարողականում միգուցե հենց դու էիր քեզ էդպես պահում, փորձիր լավ հիշել․ միգուցե կուզե՞ս որոշ հետաքրքիր մանրամասների անդրադառնանք՝ «ինչպիսին չպետք է լինի ղեկավարը իմ շարքում»։
Իսկ նկարում մեր տղերքն են, սահման են պահում, ու իրենց ձեռքերով պատրաստած վրաններում են մնում, ցրտին, անձրևին։
Չեն տրտնջում, լաչառություն չեն անում, տղամարդ են, ադրբեջանցու հետ են կռիվ տալիս, որ իրենց պետության սահմանը պահեն։ Միայնակ պահեն։
Իսկ դու ՉՈՒԼ ես․ շարքային ՉՈՒԼ։ դու, քո ՊՆ նախարարը, քո ԳՇ պետը ․․․․
Մեր երկրի տղերքն են դրսերից գումար բերում, որ մեր զինվորներին վրան գնեն, պաշտպանական կառույցներ պատրաստեն։
Դուք ուղակի չպետություն եք։
Հ․Գ․ Ֆոտոն Դավիթ Գրիգորյանի էջից»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
- Միքայել Մինասյան. Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին ոնց ուզում է, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի
- Վահե Հովհաննիսյան. Ժողովրդի անունից՝ ժողովրդին նոր բախումների
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին