Քաղաքական 09:06 08/06/2021 Հայաստան

Եթե միջոցներ ձեռք չես առել փակելու սահմանը, ապա դու կամ կառավարումից տեղեկություն չունես, կամ միտումնավոր ես դա անում.Սեյրան Օհանյան

Սյունիքում գտնվող Panorama.am-ի թղթակիցը սահմանային իրավիճակի, դրա մեղավորների,խանգարող հանգամանքների և ապագա հնարավոր խնդիրների մասին զրուցել է ՀՀ պաշտպանությն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը:

-Սահմանային իրավիճակը պետք է երկու տեսանկյունից նայել: Առաջին` այնտեղ, որտեղ որ դադարեցվեցին մարտական գործողությունները, այդ վայրերից առանց որևէ հիմնավորման, մեր երկրի իշխանությունների տված կարգադրությունների համաձայն մեր զորքերը հետ քաշվեցին, հետ քաշվեցին նաև Ադրբեջանցիների GPS-ական պարտադրանքներվ, որոնք ոչ մի հիմնավորում չունեին: Առաջինը՝ չկա հիմնավորված որևէ քարտեզ, այսօր ոչ մեկը չի կարող ապացուցել, թե Խորհրդային միության, որ քարտեզն է հիմք կազմում այդ սահմանի սահմանագծման և սահմանազատման:

Այս ամենի մեղավորները մեր պարտված իշխանություններն են, որոնք անընդհատ գտնվելու են այդ պարտադրանքի ներքո:

Երկրորդը՝ ինչու հետ քաշվելուց հետո մեր իշխանությունները չեն կարողացել կազմակերպել մեր այսօրվա գոյություն ունեցող սահմանների կահավորումը: Մեծ խելք պետք չէ, որպեսզի նստել քարտեզի շուրջը, հաշվել, թե որքան է ավելացել մեր սահմանները, ինչ ուժեր ունենք, ինչպիսի վերախմբավորում պետք է անենք այդ սահմանները հագեցնելու համար, որը պետք է արվեր ոչ միայն ՊՆ ուժերով, նաև ԱԱԾ-ի և այլ ուժերով, ինչու չէ, նաև այն ոստիկանական ուժերով, որոնք այսօր կառավարության ղեկից կառչած մարդուն են պահում և ժամանակին կահավորեին դրանք:

Միակ խանգառող հանգամանը եղել է, միգուցե, ձմեռային պայմանները և ձնածածկ բարձունքները:

Ինպես իրենք են ասում՝ ձնածածկ բարձունք է, տարվա կեսը ձյուն է, ի՞նչ տարբերություն հայ զինվորը կլինի այնտեղ, թե ադրբեջանցի զինվորը: Բայց այդպես չէ, զինված ուժերի ղեկավարությունը գիտի այդ բարձունքների ռազմավարական նշանակությունները և կարևորությունը: Նրանք կարող էին շատ արագ կերպով ուսումնասիրել և իմանալ, թե որբարձունքները կարող են զբաղեցնել, որոնք կարող են կողքի բարձունքներից վերահսկել, որ բարձունքներում ինչպիսի ընթացք է ստանում այդ ձնհալը: Մենք լավ գիտենք, թե որ բարձունքում երբ է լինում ձնհալը, բավականին բարձունքներ գիտենք, որոնք առաջինը մենք ենք բարձրանում և ապահովում ենք մեր անվտանգությունը:

Ասել է թե որոշում չի ընդունվել մեր սահմանները կահավորելու համար: Դեռ ավելին, եթե մեկ հատվածում ադրբեջանցիներն առաջ են եկել, խելացի ղեկավարը միանգամից ցուցում է տալիս, որ գոնե մնացած տեղերը փակեն բաց մնացած հատվածները: Երկու հարևանների պարիսպից եթե հարևանի անասունը մտնում է քո տարածք, ապա այդ հատվածը փակելու հետ մեկտեղ, քո երեխաներին ցուցում ես տալիս, արագ ստուգեն, թե ուրիշ տարածք կա անասունների անցնելու համար:

Եթե շարքային գյուղացին դա հասկանում է, ապա պետության ղեկավարը չի՞ հասկանում, որ մեր սահմանինները պետք է պաշտպանել, առավել ևս , որ աչ մի սահմանազատման և սահմանագծման պայման չունենք:


-Սահմանախախտումները հետագա ինչ բարդությունների առաջ են կանգնեցնելու Հայաստանին:

-Դեմիլիտացիա դեմարկացիա անում են այն ժամանակ, երբ դրա պայմանները կան, երբ թշնամի երկու պետությունները վերածվում են հարևան պետությունների, ստեղծվում է հարևան պետությունների խառը հանձնաժողով, միասին աշխատում են: Առանց դրա հակառակորդն առաջ է եկել: Այն ժամանակ էլ ես ասում էի, որ եթե թույլ եք տալիս առաջ գալ, ապա իրական դելիմիտացիայի և դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու իրենց հետ շպրտել, որովհետև նրանք ասելու են՝ սա մերն է: Այդ ամենը նրանք անում են այսօրվա իշխանություններին մինչև վերջ ճնշելու միջոցով, քանի որ իրենք գիտեն, որ հունիսի 20-ից հետո այս իշխանությունները չեն լինելու և անում են ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ պոկեն  և, իհարկե, նրանք առաջ են գալիս որպեսզի հետագայում այն շահարկեն փոխանակեն, իրենց ձեռնտու պայմաններով:

-Հնարավոր համարու՞մ եք, որ ադրբեջանցիների նման քայլերը Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության արդյունք են:

-Ես ասացի, որ իշխանությունները պարտադրանքի տակ են և Ադրբեջանն անընդհատ թելադրելու է, բայց հունիսի 20-ից հետո չեն կարողանալու դա անել, որովհետեև իշխանությունը փոխվելու է:
Խելացի մարդը սովորում  ուրիշների սխալների վրա, նա իր մեկ, կամ գոնե երկու սխալից հետևություն է անում, բայց եթե մի հատվածում դու սխալ ես թույլ տվել և մնացած հատվածներում միջոցներ ձեռք չես առել փակելու այդ սահմանը, ապա դա նշանակում է, որ դու ընդհանուր առմամբ, կամ կառավարումից տեղեկություն չունես, կամ միտումնավոր ես դա անում:

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}