Սերժ Սարգսյան. Էշ-էշ խոսում է՝ թալանել են
«Ես ասում եմ հետևյալը. ինքը ղալաթ է անում, ինքը սուտ է խոսում, որ իրենք ավելի շատ զենք-զինամթերք են բերել: Լկտին այդպիսին է՝ եթե բերանին չես տալիս, նա նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ»,- Աշտարակում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ:
Նրա խոսքով, իրենք ոչ մի բան էլ չեն բերել, ոչ մի բան. «Պատերազմի ժամանակ միգուցե տվել են ինչ-որ բաներ, բայց մինչ այդ ի՞նչ են բերել: Ի՞նչ:
Նախ մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել, 4 հատ ինքնաթիռ են գնել, առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն այդ ինքնաթիռների ֆոնի վրա: Որևէ մեկն ինձ տեսե՞լ է Իսկանդերի կողքը կանգնած: Գնացել ես այնտեղ, ի՞նչ ես հասկանում դրանից, հլա նստում ես այդ ինքնաթիռի մեջ էլ։ Թող ասի այդ աննամուսը, այդ սուտասանը՝ քանի փամփուշտ է ստացել որպես ռազմատեխնիկական օժանդակություն»:
ՀՀ երրորդ նախագահի խոսքով, թվեր են կրակում՝ թե սա են բերել, այն են բերել, դրա հետ իրենք բացարձակապես կապ չունեն:
«Այդ պայմանագրերը մենք կնքել ենք 2016-2017 թվականներին։ Իրենք ընդհակառակը, մեր կնքած պայմանագրերն էլ են փոխել։ Ի՚նչ են իրենք բերել, ինչ, թող ասի՝ ի՚նչ են բերել։
Եթե այս թեման մինչև վերջ հասցնի, ես թվեր կհրապարակեմ։ Էշ-էշ խոսում է, թե թալանել են, բայց երեք տարի է այդ թալանածը չես գտե՞լ, քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել։
Թող ասի՝ քանի փամփուշտ, արկ է բերել որպես ռազմատեխնիկական օժանդակություն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան
- 2018-2020 թթ. գնված զինամթերքի 80%-ի գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից, քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
- Այս ստահակների համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար. Սերժ Սարգսյան
- Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան