Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում Ճապոնիայի տնտեսական աճը կնվազի 1,7% -ով
Եթե Ճապոնիայի իշխանությունները որոշեն չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը, ապա 2021թ. 1,7% -ով կնվազի երկրի տնտեսական աճը: Դա լրջորեն կազդի երկրի ընդհանուր վիճակի վրա: Այս մասին նշված է Bloomberg-ի ուսումնասիրությունում, գրում է ՀԱՕԿ-ը։
Վարչապետ Յոսիհիդե Սուգան մայիսի 28-ին երկարացրել է արտակարգ դրությունը Տոկիոյում և ինը այլ նահանգներում՝ մինչև հունիսի 20-ը: Միևնույն ժամանակ իշխանությունները չեն նախատեսում հետաձգել խաղերը:
Եթե միջոցառումը տեղի ունենա, ապա երկրի տնտեսությունը կաճի 2,3% -ով, իսկ մրցումները չեղյալ հայտարարելու դեպքում կանխատեսվող աճը կնվազի մինչեւ 0,6%:
ՀԱՕԿ-ը նաև գրում է, որ Ճապոնիայի իշխանությունները խստորեն կվերահսկեն Տոկիոյի օլիմպիական խաղերը լուսաբանող արտասահմանցի լրագրողների տեղաշարժը։ Նպատակն այն է, որ նրանք չհեռանան իրենց համար նախատեսված գոտիներից:
Լրագրողների տեղավորումը կենտրոնացնելու համար հյուրանոցների քանակը կրճատվել է 150-ով: Մամուլի ներկայացուցիչներին նաև չի թույլատրվի օգտվել հասարակական տրանսպորտից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները