Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Հայաստանում
Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Արաքս»-«Միկա» մարզահամալիրում։
Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջ-մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները