Ովքեր կարող են մասնակցել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել հունիսի 16-ին Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Tass-ը։
«Բայց ձևաչափը և կազմը դեռ լիովին համաձայնեցված չեն»,-ասել է փոխնախարարն ու հավելել, որ ընթացքի մեջ է նաև նախագահների օրակարգի և հանդիպման վայրի մասին համաձայնեցումները:
Ռյաբկովի խոսքով, չի բացառվում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի և Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի մասնակցությունը նախագահների Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովին, բայց դեռ վերջնական որոշում չկա:
«Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց կրկնում եմ, որ որոշում չկա, հաշվի առնելով, որ ձևաչափը չի համաձայնեցվել», - ասել է Ռյաբկովը։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 16-ին Ժնևում կկայանա Պուտինի ու Բայդենի հանդիպումը
- Պուտինի և Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում
- Պեսկովը՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա