Միջադեպ՝ «Yerevan Today»-ի լրագրողի և Արսեն Թորոսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջև
Միջադեպ է տեղի ունեցել «Yerevan Today» լրատվականի լրագրող Սյուզի Բադոյանի և Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջև։ Այս մասին տեղեկացնում է Ընտրությունների վերահսկման կոմիտեն։
«Անվտանգության աշխատակիցները նախ խոչընդոտում էին լրագրողի մասնագիտական աշխատանքը և թույլ չէին տալիս լրագրողն իր հարցերն ուղղեր աշխատակազմի ղեկավարին, երկրոդիվ, անվտանգության աշխատակիցը Արսեն Թորոսյանին սպասարկող մեքենայի դուռը փակել է լրագրողի ձեռքին` վնասելով Բադոյանի տեխնիկան։
Նման երևույթները համարում ենք խոսքի ազատությանն ուղղված սպառնալիք։ Անվտանգության աշխատակիցները պետք է կոռեկտ լինեն լրագրողների հետ շփումներում: Արսեն Թորոսյանն իր հերթին, որպես բարձրաստիճան պաշտոնյա, պետք է սաստեր իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցներին։
Պահանջում ենք, որպեսզի լրագրողի վնասված տեխնիկան փոխհատուցվի և դադարեցվի լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ անվտանգության աշխատակցին՝ նկատողություն տրվի»,- նշված է կոմիտեի հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին