«Ժողովուրդ». Նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար. նրանք հանրության շրջանում տարածում են լուրեր, թե ընդդիմադիրները (նախկին իշխանությունները) մեծ գումարներ են բաժանելու քաղաքացիներին ընտրություններից առաջ, հիմա ցուցակագրման գործընթացն է:
Ու միաժամանակ բոլոր քարոզչամեքենաներով հիշեցումներ են ապահովում, թե ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հոդվածներ.
1.քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից - քր. պատիժ՝ 5 տարվա ազատազրկում:
2. Ընտրակաշառք տալ - 7 տարվա ազատազրկում:
3. Ընտրակաշառք վերցնել - 3 տարվա ազատազրկում:
Այս ակցիան արվում է մեկ նպատակով. ընտրության նախօրեին ընտրակաշառքի սպասող քաղաքացիների հիասթափություն՝ չստացված ընտրակաշառքի համար: Իսկ իրականում բոլորն իրապես խոսում են, որ ընտրակաշառք են բաժանում, բայց որևէ կոնկրետություն այդպես էլ չի ուրվագծվում՝ ով, որտեղ, որքան ընտրակաշառք է բաժանում կամ ում է բաժանում, ում միջոցով: Միայն խոսքեր՝ քաղաքացիների մոտ սպասում առաջացնելու և հիասթափեցնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: