Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
«Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերը հանելու ենք Հայաստանի տարածքից»,-Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, կուսակցության նախագահ Էդմոն մարուքյանը:
Նա նշեց, որ իրենց բանակցելու տարբերությունը լինելու է՝ ունենալու են բանակցող, իրենց բանակցվողը չի լքելու խրամատը, պետական ծառայությունը:
«Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք, մեր բանակցելու արդյունքները դուք չեք տեսել, կամ տեսել եք իմ գործունեությունը Եվրոպայի խորհրդում, որը շատ բարձր է գնահատվել:
Նայեք այս իշխանության մարդկանց, բանակցողներին ու նայեք մեզ, մեր արածին՝ լինելով ընդդիմություն»,- ասաց Է.Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով. «Պետք չէ, որ 540 կմ-ին զինվոր կանգնի: 21-րդ դարն է, այդ ամբողջը տեսադիտվելու է հեռվից»:
«Թշնամին եկել է, մտել մեր տարածք, նայեք այստեղ քննարկումն ինչի մասին է՝ այ 500 դրամանոց քաբաբ ուտող… Այս քարոզարշավի հռետորաբանությունն է:
Ես չեմ ուզում քաբաբի մասին զրուցել ժողովրդի հետ, այլ մեր սահմաններն ամրացնելու մասին: Մեր զրույցը երեկ, այսօր դրա մասին է, ուզում եմ խոսել պատերազմի հետևանքներն ուսումնասիրելու ու մեր սխալներից դասեր քաղելու մասին»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան