ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարները մտքերի մանրակրկիտ փոխանակություն են անցկացրել այս տարվա մայիսի 26-ի արդյունքներից հետո Դոնբասում հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
Ընդգծվել է, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա և բոլոր կողմերն իրենց պարտավորությունները կատարելու անհրաժեշտություն ունեն:
Արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի դրույթների կատարման վերաբերյալ։
Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը:
Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում:
Ռուսական կողմը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան