Ալումյանը՝ Փաշինյանին. Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում
Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարությանը ու հիշել նրա անազատության մեջ գտնվող օրերը.
«Պարոն Նիկո՞լ։ Ասում ես՝ մեր գերիները մի երկու ամիս թող սպասեն:
Բա որ 2009 թվին Կոշ քրեակատարողական հիմնարկում նեղն էիր ընկել՝ ինչո՞ւ էիր ամբողջ աշխարհը (ներառյալ ՀՀ և արտասահմանյան իրավապաշտպան ՀԿ-ները, եվրոպական կառույցները, պատգամավորները, քաղաքական գործիչները) խառնել իրար, որ մեկ ժամ շուտ քեզ տեղափոխեն Արթիկի քրեակատարողական: Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում»։
Հարակից հրապարակումներ`
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
- Նաիրա Զոհրաբյան. Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը
- «Հրապարակ». Գերիների հարազատներն ԱԺ-ում մեղադրանքների տարափ են տեղացել իշխանությունների հասցեին, գլխավոր հասցեատերը եղել է Միրզոյանը