Երբ կփորձեն համոզել՝ մեր ժողովուրդն «արժանի է այս քաոսին, հիշեք՝ Էրիկին, Գևորգին... Արմինե Պետրոսյան
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը գրում է.
«Էրիկի արևային հիշատակին։
Երբ կփորձեն համոզել, որ մեր ժողովուրդն «արժանի է այս քաոսին ու անիրավությանը», հիշե՛ք, որ Էրիկը, Գևորգը, տասնյակ հազարավոր հայրենատեր, կիրթ, պայծառ երիտասարդներ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ իրենց կյանքն ու առողջությունը նվիրեցին մեզ ու մեր հայրենիքին։
Հիշե՛ք, որ նրանք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐՆ են, որոնք ծլարձակելու են։
Եվ իրենց օրինակով, կամքով ու անդրօգնությամբ էլ Հայաստանը դարձնելու ենք գիտահեն ու մրցունակ երկիր։
Մենք նրանց հենց այդպիսի՛ ՀԱՅԱՍՏԱՆ ենք պարտք»։
Հիշեցնենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը, որի շրջանակում սահմանվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:
Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրիշ ով, եթե ոչ ես»... Էրիկ Գևորգյանը բանակ գնաց այս խոսքերը շուրթերին
- Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան