
Բրեդ Շերման․ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արել վերանայել 907 բանաձևի կասեցումն ու դադարեցնել բոլոր զենքի վաճառքը Ադրբեջանին։
«2019-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և նույնն արեց այս տարի ապրիլին ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ամերիկյան վարչակազմը, սակայն, կասեցրեց «Ազատության աջակցության ակտ» 907-րդ բանաձևը՝ թույլ տալով Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Հուսով եմ, որ կվերանայեք սա՝ Ադրբեջանի կողմից ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության խախտման, այլ նաև, որ կարևոր է, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման լույսի ներքո»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը: