Ծառուկյան. Ցանկացած խնդիր գիտեմ, լուծումն էլ գիտեմ
«Ամենակարևորը դուք իմացեք, ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասելու, ասելու եմ իրականությունը, այն խնդիրները, որոնք կան»,- Գավառում նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, այսօր վիճակը շատ ծանր է՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական խնդիրներ, աշխատանք չկա:
«Ծառուկյանը կայացած, տեսած, ունևոր, ճանաչված մարդ է, Ծառուկյանի հիմնական նպատակն ու ծրագիրն է, որ կարողանա ամեն մարդ իր հնարավորությունն օգտագործի ի օգուտ իր երկրի, իր ժողովրդի: Իմ ցանկությունը սա է»,- ասաց նա:
Նա նշեց, որ ժողովուրդը վարկի տակ է, վերցրել է ապրելու, ուսման վարձ վճարելու, բուժման համար ու այսօր չեն կարողանում փակել:
Որպես խնդիր ԲՀԿ նախագահը նշեց անվտանգության հարցը. «Պետք է ապահովել ժողովորդի անվտանգությունը: Միայն մեկ ճանապարհ կա՝ Ռուսաստանն է, որը մեր դարավոր գործընկերն է, հարազատն ու բարեկամը, միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով: Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ միայն խոսքով, այլ իրականացնենք, ամրապնդենք: Մեր սահմանի վրա կանգնած լինի հայ և ռուս զինվորը, որ մարդիկ ապահով լինեն»:
Նա նշեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք է տալ սերմ, պարարտանյութ, ապրանքն ընդունել, փաթեթավորել, արտահանել, որպեսզի գյուղացին իմանա՝ իր մշակածը գետնին չի մնա: Նրա խոսքով, գյուղատնտեսական վարկը պետք է զրոյական լինի:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց ծրագրում 30 կետ է, որոնք անհրաժեշտ է իրականացնել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, որպեսզի մարդիկ չհեռանան երկրից: Նա ընդգծեց, որ գիտի ցանկացած խնդիր, գիտի դրանց լուծումները:
Հարակից հրապարակումներ`
- Մենք բացառում ենք համագործակցությունը Փաշինյանի, գործող իշխանությունների հետ. ԲՀԿ-ական Իվետա Տոնոյան
- Մենք բոլոր այս ծրագրերի իրականացման մեխանիզմները գիտենք. Իվետա Տոնոյան
- Գագիկ Ծառուկյան. Բացառված է, որ միանամ «Իմ քայլ»-ի հետ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում