«Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։
Խ. Ասրյանը տարածել է հայտարարության, որում մասնավորապես նշում է.
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Արծվատուն կենտրոնական գրասենյակում, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության որոշումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին տեղում չսատկացնի կամ չվռնդի Հայոց սուրբ հողից, ուրեմն բացառվում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ից սկսած, Հայաստանում իրականացնի նախընտրական քարոզարշավ, առավել ևս բացառվում է, որ հունիսի 20-ին մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, նույնիսկ, այն դեպքում, երբ «Հայոց Արծիվները» վերջին 30 տարիների ընթացքում իր կազմակերպած շուրջ 2.000 ռազմահայրենասիրական միջոցառումների կատարյալ արդյունքներով, բազմահազար նվիրյալ անդամներով, լրջագույնս պատրաստվել էր մասնակցել Ազգային Ժողովի այս արտահերթ ընտրություններին:...
Եվ, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել»:
Ամբող հայտարարությունը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին