Միքայել Մինասյան. Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին ոնց ուզում է, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Ինչպես է Նիկոլը վերաբերվում գերիներին։ Շատ պարզ՝ ոնց ուզում է։ Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին, կրկնում եմ, ոնց ուզում է, ինչպես իր սեփականություն. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա, ինչպես երկնային մանանա, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի, կուզենա՝ հերոսի կոչում կտա, չի ուզենա՝ անանուն զոհ կդարձնի՝ «պլյուս-մինուս 50 հոգանոց»...
Նիկոլը վերաբերվում է ձեր երեխաներին ճիշտ հակառակը, ինչպես դուք վերաբերվում էիք իր երեխաներին։ Դուք նրա երեխաներին աստվածացնում էիք, նա ձեր զավակներին վերաբերվում է որպես անձնական սեփականություն։ Ու քանի որ իրեն ներվեց դավաճանված պատերազմում երեխաներին մսաղաց նետելը, չկրակող ՀՕՊ-ի տակ պահելը, առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի առաջին գիծ ուղարկելը, սառնարաններում դիակները ամիսներով փտեցնելը, սխրանքների և մահվան հանգամանքները գաղտնիացնելը, զանգվածային գերեվարումն ու հետ բերելու ոչ մի փորձ չանելը, ահա այդքանից հետո երեկ նա արդեն շատ հանգիստ ձայնով հայտարարել է, թե որոշել է, որ գերի տղաները պետք է հանուն հայրենիքի մեկ-երկու ամիս ավելի մնան ադբեջանական բանտերում:
Ու քանի որ մինչև այդ ինչ անում էր բոլորը լուռ էին, հիմա էլ հույս ունի, որ կշարունակվի նույն կերպ:
Ահա այսպիսին էր քարոզարշավի առաջին օրը։
Ահա այսպիսին է ընտրողների ճնշող մեծամասնության կողմից ընտրված, ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից բազմիցս պաշտպանված, Արցախը հանձնած, տղաներին սպանած, Հայաստանի օկուպացիան չկանխած, բայց հանրության մի մասի կողմից մինչ օրս պահվող «փրկչի» իրական դեմքը»:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
- «Յաշմայի հայաստանյան ֆիլիալին հանել են «Նիկոլ դավաճան» գոռացողներին բռնելու»
- Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծում էին հայերին, Նիկոլի և Գռզոյի թիկնապահները Արմավիրում ծեծում են հայերին. Միքայել Մինասյան
- «Նիկոլ դավաճան» բղաված մարդուն Քրօր-ով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել
- «Բռնեք դրան»՝ «Նիկոլ դավաճան» բղաված մարդու հետևից մի քանի հոգի է վազում
- Իրական ընտրությունը Նիկոլի Հայաստանի և այն Հայաստանի միջև է, որն ունեինք ու մի օր գուցե նորից ունենանք. Միքայել Մինասյան
- Սպիտակում «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին. Մամիջանյան
- Ամոթի ու խայտառակության պատմությունը. Միքայել Մինասյան
- Ինչպես են զոհվածների դիակներն ու մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան. «Լույսի ճրագ»
- Հայերը գաղթելու են հայերից․ Միքայել Մինասյան
- Զոհվածների դիակները ծայրահեղ նեխման, ներքին օրգանների բացակայության, որդերի թրթուրներով պատված վիճակում էին. դատաբժշկական փորձագետ
- Միքայել Մինասյան․ «Վեց բան կա, որ Տերն ատում է, նույնիսկ յոթը․․․»
- Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան