Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր․ Ռոբերտ Քոչարյան
Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը չափազանց փոքր էր։ Այս մասին Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք այդ հաղթանակն ունեցանք մի քանի պատճառներով։ Առաջինը՝ կարողացել ենք կազմակերպել և բանակում ճիշտ մարդկանց վրա հենվել, ճիշտ հրամանատարական կազմ ունենալ։ Ամենակարևորը, որ այն ժամանակ մեզ հաջողվեց ունենալ մի կուռ ու միասնական բռունցք, թիկունք, բանակ, ժողովուրդ, կամավորական ջոկատներից անցանք բանակի, կարգապահություն կար։
Մենք պատերազմ կառավարելու այնպիսի մոդել կիրառեցինք, որ ամբողջ ազգը մի բռունցքի պես էր։ Այն աժամանակ մենք երբեք որևէ սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք, որ կորցրել ենք, եթե առաջ ենք գնացել, ասել ենք՝ առաջ ենք գնացել։ Այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որ զինվորը վստահում էր հրամանատարին, իսկ հրամանատարը չէր վախենում առաջ գնալուց»,- նշել է Քոչարյանն ու հավելել․
«Այն, ինչ կատարվեց հիմա․․․ Ես համոզված եմ, որ չպիտի պարտվեինք։ Այլ հարց է, որ պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր, հրահրված էր հայկական իշխանությունների կողմից։ Երկրորդ՝ այս մարդիկ արեցին ամեն ինչ, որ մենք պարտվենք այս պատերազմում։ Հենց այս պատերազմում մեր պարտությունը պատահականություն է, որովհետև պատահականորեն մեր երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է պետական կառավարումը, ինչ է պատերազմը, չի տարբերում ինքնաձիգը գնդացիրից և բացարձակ պատկերացում չունի՝ ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան