Ռոբերտ Քոչարյան. Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու
«Մենք ուզում ենք ունենալ անվտա՞նգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակեն աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը»,-Գորիսում դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և մանրամասնեց, ընտրությունը լինելու է ոչ թե թիմերի միջև, այլ այս հարցերի պատասխանների։
Նա շարունակեց հարցերը, որոնց պատասխանները պետք է տան քաղաքացիներն իրենց ընտրությամբ։
«Մենք ուզում ենք համերաշխությո՞ւն, կայնությո՞ւն, թե՞ ուզում ենք, որ շարունակվի պահպանվել ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը, և ընտրությունը հենց դրա մասին է»,-ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա առաջարկեց Հայաստանի քաղաքացիներին երեք քայլ կատարել՝ վերցնել թուղթ ու գրիչ, անջատել Հանրային հեռուստաընկերությունն ու սորոսական լրատվամիջոցները, թղթին գրել Հայաստանի առջև կանգնած խնդիրները։
«Ես համոզված եմ, որ առաջին տեղում լինելու է երկրի անվտանգությունը։ Երկրորդ տեղում լինելու է երկրի տնտեսական վիճակը, և երրորդ տեղում լինելու է բարոյահոգաբանական մթնոլորտը»,-նշեց նա։
Որպես երկրորդ քայլ նա առաջարկեց քաղաքացիներին՝ իրենք իրենց հարց տան, արդյոք, այս իշխանությունը կարո՞ղ է լուծել այդ խնդիրները։
«Համոզված եմ, որ ոչ, քանի որ այս իշխանությունն այդ խնդիրների ստեղծման հեղինակն է ու աղբյուրը, իրենք են խաթարել երկրի անվտանգությունը, իրենք են պատասխանատու զոհերի, կորցրած տարածքների համար, իրենք են պատասխանատու այսօրվա բանակի վիճակի համար։ Տնտեսական ոլորտում իրենք են պատասխանատու տնտեսական անկման, գործազրկության, ահռելի թվերի հասած արտագաղթի համար։ Իրենք են պատասխանատու ներդրումները զրոյի հասցնելու համար։ Ինչ վերաբերում է ներքաղաքական մթոնոլորտին, ապա նրանք նույնիսկ հիմա՝ քարոզարշավի ժամանակ թույն են տարածում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Երրորդ քայլով նա առաջարկեց վերցնել ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակն ու որոշել, թե որն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, կամային հատկություններ, վճռականություն երկիրն այս վիճակից հանելու համար։
«Մենք համարում ենք, որ մենք ենք։ Մենք համարում ենք, որ այդ թիմն ու այդ ուժը «Հայաստան» դաշինքն է։ Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ահարոն քահանա Մելքումյան. Երբ Փաշինյանը Գյումրիից հասավ Երևան, ես կապվեցի Տոնոյան Դավիթի հետ
- Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
- Գորիսում հանդիպեցին Վիտալի Բալասանյանն ու Ռոբերտ Քոչարյանը
- Արմեն Գևորգյան. Հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան