Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը որդեգրել է մի ոճ՝ վարկաբեկել բոլորին
«Սյունիքում անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան, չի եղել մի բնագավառ, որտեղ անվտանգության հարցերը չբարձրացվեն»,- Սիսիանում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի համայնքների բնակիչների հետ երկրօրյա հանդիպումներն ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, իրենք թիմում ունեն հստակ պատկերացում, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակն ու լուծել խնդիրները։
«Այս ընթացքում մեր հերոս գեներալների հետ քննարկում ենք ունեցել, թե ինչ քայլեր կարելի է անել, ինչ առաջնահերթություններ կան այստեղ»,- ասաց նա։
Լրագրողները ՀՀ երկրորդ նախագահին խնդրեցին գնահատել Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ բանակի մասին հայտարարությունները։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց դեռ անցած ամառ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։
«Ընդհանրապես այն ոճը, որ որդեգրվել է իշխանական թիմի կողմից, ինձ համար անհասկանալի է։ Վերջապես ընտրությունները հաշվետվություն են, որը պետք է ներկայացնի իշխանությունը հասարակությանը։ Ես նման հաշվետվություն չլսեցի»,- ասաց նա։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը խոստովանեց՝ ենթադրում էր, որ իշխող ուժը ներողություն կխնդրի չարածների ու անհաջողությունների համար։
«Նման բան չեն ասում։ Որդեգրել են մի ոճ՝ վարկաբեկել բոլորին։ Թույլ տվեք ռուսերեն ասել այդ բառը, ущербный մարդու հոգեբանությամբ են գործում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել. «Սպուտնիկ Արմենիա»
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու
- Ահարոն քահանա Մելքումյան. Երբ Փաշինյանը Գյումրիից հասավ Երևան, ես կապվեցի Տոնոյան Դավիթի հետ
- Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
- Արմեն Գևորգյան. Հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող