Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս
«Բազմաթիվ հանդիպումներն ենք ունեցել անցած օրերի ընթացքում։ Ինձ համար դրանք ոգևորիչ են, քանի որ մենք տեսնում են հզոր ներուժ, որը տրամադրված է վճռական երկրում իրավիճակը փոխելու համար»,- Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ գերագնահատել են այս իշխանության ազդեցությունը հասարակության վրա, ուղղակի կար ագրեսիվ փոքրամասնություն, որը փորձում էր իր ագրեսիվությամբ ու չարությամբ օրակարգ պարտադրել ողջ ժողովրդին։
«Այսօր իրավիճակը տարբեր է, մենք տեսնում ենք ու գրանցում, որ երկիրը փոխվել է, ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս, և այսօր օրակարգ թելադրողը մենք ենք։ Օրակարգ թելադրողը ժողովրդի այն հատվածն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստների, հազարավոր զոհերի, վիրավորների, նախկինում ունեցած նվաճումների կորստի նկատմամբ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը որդեգրել է մի ոճ՝ վարկաբեկել բոլորին
- Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել. «Սպուտնիկ Արմենիա»
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու
- Գորիսում հանդիպեցին Վիտալի Բալասանյանն ու Ռոբերտ Քոչարյանը
- Արմեն Գևորգյան. Հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող
- Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է կապանցիների՝ տնտեսության զարգացման, անվտանգության և ՌԴ ռազմաբազայի տեղակայմանը վերաբերող հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան