«…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածել են»,- Աշտարակում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե զինվորներից գողացված գումարը կրվել է Մոնտե Կառլոյում։
«Ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահ էի։ Ինքը, նորից եմ ասում, ղալաթ է անում, որ այդպիսի բան է ասում։ Տեսել եք դուք, որ «եթե»-ներով է խոսում։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն, ինչի՞ մասին է խոսքը։
Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ։ Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ, այսօր ողջ ԱԱԾ-ն իր ենթակայության տակ է, այսօր իր «պապաները» հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որևէ փաստ հայտնաբերելու, թող հայտնաբերեն»,- ասաց երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Փաշինյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյան. Դրանց սաղին բռնելու ենք, շինենք
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան